Գլխավոր էջ | Թուրքիա | Սազական չէր. թուրք պատգամավորը դիմել է հայ տղային «մուսուլման դարձրած» հաղորդավարին

Սազական չէր. թուրք պատգամավորը դիմել է հայ տղային «մուսուլման դարձրած» հաղորդավարին

By
Սազական չէր. թուրք պատգամավորը դիմել է հայ տղային «մուսուլման դարձրած» հաղորդավարին

Ստամբուլաբնակ 13-ամյա հայ տղային ուղիղ եթերում «մուսուլման դարձնելու» դեպքը բուռն արձագանքներ է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն Twitter-ում բավական խիստ գրառում է կատարել այդ կապակցությամբ:

Իշխող կուսակցության պատգամավորը հայտնի աստվածաբան և հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուին ուղղված գրառման մեջ մասնավորապես ասել է.

«Կարծում եմ՝ ուսուցիչ Նիհաթին սազական չէր: Շատ վշտացած եմ: Տեսանյութը դիտելիս նույն բանն էի զգում, ինչը կզգայի, եթե քրիստոնյաներն առանց ծնողների համաձայնության 13-ամյա մուսուլման մի տղայի մկրտեին: Անկասկած, տեղի է ունեցել շահագործում: Եվ հիմնական խնդիրը կարեկցանքի բացակայությունն է»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղային համոզել էին ուղիղ եթերում իսլամ ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։

 

Աղբյուր`    Haberler.com

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0