Գլխավոր էջ | Թուրքիա | Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել հայ տղային «կրոնափոխած» հաղորդավարի դեմ

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել հայ տղային «կրոնափոխած» հաղորդավարի դեմ

By
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել հայ տղային «կրոնափոխած» հաղորդավարի դեմ

Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անդրադարձել է թուրքական հեռուստաեթերում հայ տղայի «կրոնափոխության» հարցին։

Արքեպիսկոպոս Աթեշյանը զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը:

Մասնավորապես նշվում է, որ պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել կրոնական գործերի վարչության պետին առա այն, որ իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում «կրոնափոխ» է արել հայ պատանուն:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում «իսլամ էր ընդունել»։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Այն բուռն արձագանք է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0