Գլխավոր էջ | Թուրքիա | Պոլսո պատրիարքարանը թուրքական կառավարությունից պատասխան է սպասում հունիսի 23-ից հետո. Գոչունյան

Պոլսո պատրիարքարանը թուրքական կառավարությունից պատասխան է սպասում հունիսի 23-ից հետո. Գոչունյան

By
Պոլսո պատրիարքարանը թուրքական կառավարությունից պատասխան է սպասում հունիսի 23-ից հետո. Գոչունյան

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն առայժմ չի պատասխանել Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից ուղարկված, պատրիարքական ընտրություններ թույլատրելու վերաբերյալ դիմումին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։

Ըստ նրա, առավել հավանական է, որ երկրի կառավարությունը Պոլսո պատրիարքարանին պաշտոնական պատասխան ուղարկի հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո։

«Գործողությունների տրամաբանությունն այդ ուղղությամբ է գնում։ Համայնքային շրջանակներում հավանական են համարում, որ պաշտոնական պատասխանը կստացվի Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո։ Քանի դեռ այդ փաստաթուղթը չկա, ընտրությունների մյուս դետալների, այդ թվում՝ Պատրիարքի թեկնածուների առաջադրման և ընտրույթյունների ժամկետերի մասին վաղ է խոսել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը մահացել էր մարտի 8-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա կոմայի մեջ էր մոտ 11 տարի: Մինչ նոր Պատրիարքի ընտրությունները նրան փոխարինում է Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0