Գլխավոր էջ | Թուրքիա | «Թուրքիայում հայերի շրջանում կրոնափոխությունը տարերային բնույթ չի կրում». թուրքագետ

«Թուրքիայում հայերի շրջանում կրոնափոխությունը տարերային բնույթ չի կրում». թուրքագետ

By
«Թուրքիայում հայերի շրջանում կրոնափոխությունը տարերային բնույթ չի կրում». թուրքագետ

Այս օրերին թուրքական մամուլը լայնորեն տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ ընդունել:

Թեմայի շուրջ «Ermenihaber.am»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ:

Վերջինը նշել է, որ տվյալ հաղորդումը միտված է իսլամը քարոզելուն, և այս հաղորդման շրջանականերում իսլամ են ընդունել արդեն 21 մարդ՝ այդ թվում Արթուրը: Իսկ հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն Թուրքիայում բավականին ճանաչված անձնավորություն է, իսլամի քարոզիչ է, և վերջերս էլ Էրդողանի կողմից նշանակվել էր Գազիանթեփի իսլամագիտության համալսարանի ռեկտոր:

«Սա առաջին դեպքը չէ, որ թուրքական հեռուստաընկերության եթերում հայը իսլամ է ընդունում: Մի քանի տարի առաջ թուրքական մամուլում տարածվեց տեսանյութ այն մասին, թե ինչպես է մի հայ կին իսլամ ընդունում: Հայ կնոջ իսլամ ընդունելու մասին մեկ այլ դեպք հայտնվել էր թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում 2015թ.:Չնայած, որ այս դեպքերը հանրային բարձր հնչեղություն են ստացել, բայց կրոնափոխությունը հայերի շրջանում տարերային բնույթ չի կրում:

Այս խմորումները հիմնականում ընթանում են Հայաստանից գնացած քաղաքացիների շրջանում, ինչն էլ մատնում է նրանց շրջանում առկա խնդիրները, որոնք կարող են բազմազան լինել՝ սկսած խառնամուսնություններից մինչև  Թուրքիայում, օտար միջավայրում հիմնավորվելու ձգտումը»,- նշել է թուրքագետը:

Անահիտ Վեզիրյանի կարծիքով՝ հենց այս խնդիրների համատեքստում կարելի է դիտարկել նաև այն հանգամանքը, որ իսլամ ընդունող հայերի կրոնափոխությունը հրապարակայնացվում էՄյուս կողմից էլ Թուրքիայում տիրող իսլամի քարոզչությունը խրախուսում է հենց այս մեթոդին դիմելը:

Ըստ Վեզիրյանի՝ տղայի խոսքերից պարզ է դառնում, որ նա տեղի ավանդական (թուրքահայ) համայքնի ներկայացուցիչ չէ: Տղայի ներկայացմամբ ՝ինքը 13 տարեկան է և Թուրքիայում է գտնվում արդեն 12 տարիՀաղորդման ժամանակ նշվել է, որ մայրը հայ է և քրիստոնյա: Հոր մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, նշվել է, որ խորթ հայր ունի, որի կրոնական և ազգային պատկանելիության մասին ոչինչ չի նշվել, ինչից կարելի է ենթադրել, որ խորթ հայը տեղացի քուրդ կամ թուրք կարող է լինել:

 «Հայաստանը պետք է հետևի Թուրքիայում բնակվող հայաստանցիների հիմնախնդիրներին, սակայն պետք է նշել, որ դրանց վրա ազդելու լծակներ բնականաբար չունի: Թերևս այստեղ պետք է անդրադառնալ Պոլսի հայոց պատրիարքության դերին: Ինչպես գիտենք, հայաստանցիները Թուրքիայում ապօրինի են բնակվում և անգամ երեխաները ոչ թուրքական ոչ էլ հայկական դպրոց չեն կարող հաճախել: Բացի այդ հայաստանցիները մեկուսացած են ավանդական համայնքից և անգամ օտարվում են վերջինի կողմից: Հենց այստեղ է, որ պատրիարքությունը պետք է ցույց տա իր դերը՝ հայաստանցիներին ինտեգրելով համայնքային կյանքի մեջ»,- եզրափակել է Վեզիրյանը:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0