Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. անսպասելի հայտարարություն է արվել

Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. անսպասելի հայտարարություն է արվել

By
Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Հայոց պատրիարքարան. անսպասելի հայտարարություն է արվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 13-ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը,  Թուրքիայի ՆԳ նախարարի այցի ժամանակ պատրիարքարանում ներկա են եղել կրոնական ժողովի անդամները. Արք. Արամ Աթեշյանը եւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

Ավելւ ուշ Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը հանդիպմանը համաձայնվել է անցկացնել պատրիարքի տեղապահի ընտրություններ։ Որոշվել է տեղապահի ընտրությունները անցկացնել հունիսի 24-ին։

Այս տարվա ապրիլի 29-ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, թե տեղապահի ընտրության կարիք չկա եւ պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0