Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Թուրքիայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

By
Թուրքիայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Մայիսի 13-ին Թուրքիայում մեկնարկել են երկրի պատմության մեջ ամենալայնամասշտաբ ծովային պլանավորված զորավարժությունները։ Զորավարժությունն միաժամանակ ընթանում է միանգամից 3 ծովերում (Միջերկրական, Սև, ԷգեյանԱյս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Զորավարժությանը մասնակցում է 131 ռազմանավ (ֆրեգատ, կորվետ), 57 ինքնաթիռ և 33 ուղղաթիռ, ինչպես նաև սուզանավեր։ Մասնավորապես զորավարժությանը մասնակցելու են F-16 կործանիչ և F-14 ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև պարեկային ուղղաթիռներ։ Զորավարժություններին մասնակցում է 25.900 զինանձնակազմ։

Ուշագրավ է, որ hիմնականում օգտագործվելու են թուրքական արտադրության զինատեսակներ։  Գործի են դրվելու նաև ռազմանավերի վրա տեղադրված տեղական ՀՕՊ համակարգեր, UMTAS  տեսակի հրթիռներ և այլ զինատեսակներ։

Զորավարժություններին հետևում են Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ։  Զորավարժությունները ավարտվելու են մայիսի 25-ին։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0