Գլխավոր էջ | Թուրքիա | Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել մեջլիս

Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել մեջլիս

By
Կարո Փայլանը ապրիլի 24-ի կապակցության առաջարկ է ներկայացրել մեջլիս

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան (մեջլիս) է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է ուսումնասիրել 1915թ. ապրիլի 24-ին կալանավորված և հետո սպանված հայ մտավորականների ճակատագիրը, պարզել նրանց աճյունների գտնվելու վայրը՝ հավուր պատշաճի հուղարկավորելու համար: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Փայլանի ներկայացրած առաջարկի մեջ նշել է. «Մեր մեջլիսը Օսմանյան և հայ ժողովրդի լուսավորության համար պայքարած, կրթական կառույցները կանգուն պահած, գրող, ստեղծագործող և այս հողերում սպանված մտավորականների իրավունքը պետք է ներկայացնի և նրանց հիշատակը վառ պահի»:

Նա, նշելով, որ հայերը 104 տարի է արդարության են սպասում, ընդգծել է. «Հայոց ցեղասպանությունն աշխարհի տասնյակ երկրների խորհրդարանի հարցն է դարձել, սակայն Թուրքիայի ազգային մեծ ժողովում ընդհանրապես չի քննարկվել: Մինչդեռ հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը պետք է քննարկվի հենց այն խորհրդարանում, որի երկրում է այդ ողբերգությունը տեղի ունեցել:

Աշխարհի բոլոր կողմերում սփռված Թուրքիայի հայերը 104 տարի է՝ արդարության են սպասում: Այդ արդարությունը, սակայն, հնարավոր է հաստ

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0