Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիան ԱՄՆ-ից AIM-9X Block II հրթիռներ կգնի

Թուրքիան ԱՄՆ-ից AIM-9X Block II հրթիռներ կգնի

By
Թուրքիան ԱՄՆ-ից AIM-9X Block II հրթիռներ կգնի

Թուրքիան տեղ է գտել ԱՄՆ-ի կողմից արտադրվող AIM-9X Block II հրթիռների առաջնահերթ գնման իրավունք ունեցող երկրների ցանկում։

Ամերիկյան առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի՝ Raytheon-ի կազմի մեջ մտնող Raytheon Missile Systems ընկերությունը AIM-9X Lot 18 Block II տակտիկական հրթիռների արդիականացման համար 12111859 դոլար արժողությամբ պատվեր է ստացել։

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ AIM-9X Lot 18 Block II հրթիռները ներկա պահին գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային և ռազմաօդային ուժերի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Կատարի, Նորվեգիայի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Լեհաստանի, Ճապոնիայի, Թայվանի, Բելգիայի, Մալազիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Դանիայի, Սինգապուրի և Թուրքիայի զինանոցում։

AIM-9X Block II  փոքր հեռահարության հրթիռները նախատեսված են F-15, F-16 F/A 18 ռազմական ինքնաթիռների համար։

Աղբյուր`    Defenceworld.net

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0