Գլխավոր էջ | Թուրքիա | Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը

By
Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը

Մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկության կդնի մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է կոչ անել Թուրքիային դադարեցնել «Akkuyu» ատոմային էլեկտրակայանի նախագիծը, հայտնում է Ermenihaber-ը։

Բանաձևով կոչ է արվում նաև «Akkuyu»-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու նպատակով Անկարային առաջարկել դառնալ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» (ESPOO) անդամ և շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով խորհրդակցել հարևան երկրների, օրինակ՝ Հունաստանի և Կիպրոսի հետ։

Ռուսաստանի «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական բաժնետիրության կողմից Մերսինի Գյուլնար շրջանում կառուցվող «Akkuyu»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2018թ. ապրիլի 3-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին ռեակտորը շահագործման կհանձնվի 2023 թվականին։

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0