Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի իշխանություններն արգելել են ընդդիմադիր քրդամետ կուսակցության երթը

Թուրքիայի իշխանություններն արգելել են ընդդիմադիր քրդամետ կուսակցության երթը

By
Թուրքիայի իշխանություններն արգելել են ընդդիմադիր քրդամետ կուսակցության երթը

Թուրքական ոստիկանությունը արգելել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) երթը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Կուսակցության ներկայացուցիչները ցանկանում էին երթ անցկացնել Ստամբուլում` ի պաշտպանություն HDP պատգամավոր Լեյլա Գյուվենի, ով արդեն 96 օր է հացադուլ է անում:

Լեյլա Գյուվենը, ինչպես քրդամետ կուսակցության մյուս ձերբակալված անդամները, ձերբակալվել էր «ահաբեկչությանն օժանդակելու, ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ահաբեկչության քարոզ իրականացնելու և այլն» հատկանիշներով:

Գյուվենը հացադուլը սկսել է ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Նա հացադուլը սկսել էր դեռ բանտում, մինչև պայմանականորեն ազատ արձակվելը:

 

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր դեռևս 2 տարի առաջ են ձերբակալվել, ապա կալանավորվել են: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0