Գլխավոր էջ | Թուրքիա | Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում

Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում

By
Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում

Թուրք-չինական հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում  ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրական համայնքի պատճառով։

Լարվածությունը սկսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի  այն հայտարարությունից հետո, որտեղ նա չինական իշխանություններից պահանջել է փակել Չինաստանում առկա որոշ ճամբարներ, որտեղ պահվում են ույղարական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ։

Աքսոյն այդ ճամբարները որակել է, որպես «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ կալանքի տակ են գտնվում  բազմաթիվ ույղուրներ, ովքեր  ըստ նրա՝ ենթարկվում են կրոնական, քաղաքական ճնշումների և ձուլման քաղաքականության։

Աքսոյը նշել է, որ այդ ճամբարների փակման պահանջը Թուրքիայի կողմից նորից բարձրացվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկում իբր սպանվել էր ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ  Հեյիթը։

Ի պատասխան Թուրքիայի մեղադրանքներին՝ Չինաստանի արտգործանախարարությունից հայտնել են, որ թուրքական կողմի հայտարարությունն ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Չինական կողմը նախ ընդգծել է, որ այն ճամբարները, որոնց մասին խոսել էր Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակըբնավ «համակենտրոնացման ճամբարներ» չեն, ավելին դրանք նպաստում են, որ ույղուրների որոշ ներկայացուցիչներ հեռու մնան ահաբեկչությունից եւ  ինտեգրվեն հասարակությանը:

Չինաստանի ԱԳՆ-ն նույնիսկ ույղուր աշուղի մասնակցությամբ հատուկ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա զրուցում է լրագրողի հետ և պատմում է իր մասին։ Ըստ չինական կողմի՝ տեսանյութն արվել էր փետրվարի 10-ին, և ույղուր աշուղը ողջ է։

Աղբյուր`    Haberturk

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0