Գլխավոր էջ | Թուրքիա | Ռուսաստանի պաշտպանության նախարարն Անկարայում է

Ռուսաստանի պաշտպանության նախարարն Անկարայում է

By
Ռուսաստանի պաշտպանության նախարարն Անկարայում է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով այցելել է Անկարա։

Այցի ընթացքում անդրադառնալով փետրվարի 14-ին սիրիական հարցի առթիվ կայանալիք Պուտին-Էրդողան-Ռուհանի եռակողմ հանդիպմանը՝ Շոյգուն հույս է հայտնել, որ այդ հանդիպումից առաջ կողմերին կհաջողվի կոորդինացնել Սիրիայում իրենց գործողությունները։

Շոյգուն ընդգծել է նաև, որ հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ռազմական ոլորտի ռուս և թուրք մասնագետները Մոսկվայում քննարկել են Իդլիբում լարվածության թուլացման և Եփրատ գետի արևելքում իրավիճակի կայունացման հարցերը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ իր հերթին նշել է, որ Շոյգուի հետ հանդիպումն ըստ էության այդ քննարկումների տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում կիրականացվեն վերոհիշյալ եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Աղբյուր`    Sputnik

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0