Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրք կինն ամիսներ շարունակ խոշտանգվել է իրավապահների կողմից

Թուրք կինն ամիսներ շարունակ խոշտանգվել է իրավապահների կողմից

By
Թուրք կինն ամիսներ շարունակ խոշտանգվել է իրավապահների կողմից

Անկարայում սկսվել է «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության» անդամ Այթեն Օզթուրքի դատավարությունը։ Այդ կուսակցությունն Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական: 2018-ի մարտի 8-ին Օզթուրքը Թուրքիայի հետախուզական ծառայության հատուկ օպերացիայի արդյունքում կալանավորվել էր Լիբանանում և տեղափոխվել Թուրքիա։

Ըստ մեղադրյալի փաստաբանների՝ մինչև օգոստոսի 28-ը Օզթուրքն Անկարայի անհայտ մի կենտրոնում Թուրքիայի ազգային հետախուզական  ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվել է կկտանքների։ Իսկ երբ նա տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, իրավապահները պարզապես անտեսել էին նրա բողոքները։ Փաստաբանների վկայությամբ՝ Օզթուրքը ոստիկանական բաժանմունք էր տեղափոխվել բազմաթիվ վերք-վնասվածքներով և չափազանց հյուծված։

«Իմ պաշտպանյալի մարնի վրա 896 վերք տեսա։  Ես նույնիսկ վախեցա դիպչել նրան։ Առկա էին թաց և խոր վերքեր։ Այդ ինչ խոշտանգումների կենտրոն կա Անկարայում: Միայն թե չգիտենք դա պատկանում է Ազգային հետախուզական ծառայությա՞նը, թե՞ մեկ այլ կառույցի»,-ասել է մեղադրյալի իրավաբաններից մեկը։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0