Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում հիստերիա է առաջացրել Մակրոնի` ապրիլի 24-ի վերաբերյալ որոշումը

Թուրքիայում հիստերիա է առաջացրել Մակրոնի` ապրիլի 24-ի վերաբերյալ որոշումը

By
Թուրքիայում հիստերիա է առաջացրել Մակրոնի` ապրիլի 24-ի վերաբերյալ որոշումը

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը  արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի`ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հայտարարությանը:

Աքսոյը Մակրոնի որոշումը պայմանավորել է ներքաղաքական հանգամանքներով, նշելով, որ Մակրոնը հայ ընտրողների քվեն ստանալու հույսով փորձում է իրագործել տված խոստումը՝ հաշվի չառնելով Ֆրանսիայի ՍԴ և ՄԻԵԴ որոշումներն ու պատմական փաստերը:

«Մտահոգիչ է, որ մի քաղաքական գործիչ, ով անտեղյակ է օսմանյան պատմությունիցանտեսում է ֆրանսիական և եվրոպական իրավունքը և թուրքերի համար ծայրաստիճան զգայուն համարվող մի պատմական հարցի շուրջ միակողմանի դիրքորոշում է ընդունում` հանուն անձնական, քաղաքական շահի»,- ասվում է Աքսոյի հայտարարությունում:

Մամուլի խոսնակը պնդել է, որ Օսմանյան կայսրությունում 500.000-ից ավելի մուսուլման է սպանվել հայ ապստամբների կողմից:

Նրա համոզմամբ` պատմության այդ ցավալի ժամանակաշրջանի լուսաբանմանը մեծ կարևորություն տվող Թուրքայի` «Պատմության համատեղ հանձնաժողով» հիմնելու առաջարկը դեռևս ուժի մեջ է:  

Աղբյուր`    mfa.gov.tr

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0