Գլխավոր էջ | Թուրքիա | Քըլըչդարօղլու. «Խստորեն դատապարտում և մեծ ցավով ենք ընդունում Մակրոնի որոշումը»

Քըլըչդարօղլու. «Խստորեն դատապարտում և մեծ ցավով ենք ընդունում Մակրոնի որոշումը»

By

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է  Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հայտարարությանը:

Քըլըչդարօղլուն նշել է, որ իրենք Էմանուել Մակրոնի հայտարարությունը մեծ ցավով են ընդունում և խստորեն դատապարտում են այն:

Քըլըչդարօղլուի հայտարարության մեջ նշվում է. «1915թ. տեղի ունեցած դեպքերը և հայերիև թուրքերի համար մեծ տրավմա են եղել: Այդ դեպքերը մեծ ողբերգություն են առաջացրել` երկու ժողովրդի հիշողություններում թողնելով խորը վերքեր»:

Նա մասնավորապես ասել է, որ այս հարցում անհնար է երրորդ երկրների անտեղի և անհարկի  որոշումներով ջնջել այդ ողբերգության հետքերը և բուժել հիշողություններում դաջված վերքերը:

«Անցյալում տեղի ունեցած ցավալի դեպքերի` օրակարգային քաղաքական հաշիվների նյութ դարձնելը չեն օգնելու կրկին կամուրջ կառուցել երկու ժողովրդի միջև: Անհրաժեշտ է  այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք չեն առանձնացնի Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին և նոր սերունդները ապագային կնայեն, ոչ թե հակամարտողի տեսանկյունից, այլև խաղաղասիրաբար»,- գրել է Քըլըչդարօղլուն:

Աղբյուր`    Karar.com

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0