Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում հայերի իրավունքները պաշտպանելու համար սպառնում են հայազգի նախկին պատգամավորի ամուսնուն

Թուրքիայում հայերի իրավունքները պաշտպանելու համար սպառնում են հայազգի նախկին պատգամավորի ամուսնուն

By
Թուրքիայում հայերի իրավունքները պաշտպանելու համար սպառնում են հայազգի նախկին պատգամավորի ամուսնուն

Թուրքիայում գործող քեմալական «Հանրապետական ժողովրդական» CHP կուսակցությունից մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանի ամուսինը՝ փաստաբան Էրդալ Դողանը հայերի իրավունքները պաշտպանելու համար մահվան սպառնալիքներ է ստանում: Այս մասին գրում է թուրքական artigercek կայքի սյունակագիր Ինջի Հեքիմօղլուն:

Սյունակագրի փոխանցմամբ՝ Էրդալ Դողանը մահվան տարբեր սպառնալիքներ ստանալուց բացի ենթարկվում է նաև հետապնդումների: Օրեր առաջ Դողանի գրասենյակի մոտ անհայտ երիտասարդների խումբ է երևացել, որոնք հարցեր են տվել փաստաբանի աշխատանքի գալու և աշխատանքից դուրս գալու ժամերի վերաբերյալ:

Գրասենյակի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են այդ երիտասարդների դեմքերը, և տեսագրությունը փաստաբանը հանձնել է ոստիկանությանը:

Էրդալ Դողանը հայտնի է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ակտիվ պաշտպանությամբ: Նա Դինքի սպանությունից հետո եղել է նաև նրա ընտանիքի փաստաբանը:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0