Գլխավոր էջ | Թուրքիա | Ստամբուլի հայաշատ շրջանում հայկական Դադյան տոհմի անունը կրող փողոցը հանկարծակի կերպով անվանափոխել են

Ստամբուլի հայաշատ շրջանում հայկական Դադյան տոհմի անունը կրող փողոցը հանկարծակի կերպով անվանափոխել են

By
Ստամբուլի հայաշատ շրջանում հայկական Դադյան տոհմի անունը կրող փողոցը հանկարծակի կերպով անվանափոխել են

Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանում Օսմանյան կայսրության նշանավոր հայկական տոհմերից Դադյանների անունը կրող փողոցը հանկարծակի կերպով անվանափոխվել է, այս մասին տեղեկանում ենք ստամբուլահայ ակտիվիստ Նազարեթ Դավիթյանի ֆեյսբության էջից:

Հայտնի է, որ Դադյան փողոցի ցուցանակն արդեն փոխվել է, փողոցն այժմ կրում է «Մաբեթ» անունը:

Նշենք, որ նույն փողոցում գտնվում է Ստամբուլի հայկական դպրոցներից մեկը, որը կրկին կրում է Դադյան անունը, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին: Տեղական ինքնակառավարման մարմինները դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չեն կատարել փողոցի անվանափոխման հետ կապված:

19-20-րդ դարերում պոլսահայ հասարակության մեջ ակտիվ դեր խաղացած Դադյանները, ըստ ավանդության, սերում են Արծրունիների թագավորական տոհմից:

Հայտնի է, որ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է հենց Դադյանների ստամբուլյան առանձնատներից մեկում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0