Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքական անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 115 երկիր

Թուրքական անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 115 երկիր

By
Թուրքական անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 115 երկիր

Կանադական «Arton Capital» ընկերությունը կազմել է «Global Passport Power Rank» զեկույցը։ Դրանում ներկայացվել է տարբեր երկրների անձնագրերի ցանկը ըստ այն չափանիշի, թե քանի երկիր կարելի է այցելել տվյալ երկրի  անձնագրով առանց վիզայի կամ սահմանին վիզա ստանալով։

Ըստ այդմ՝ թուրքական անձնագրով հնարավոր է առանց վիզայի մեկնել 115 երկիր։ Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում 39-րդ, իսկ  եվրոպական երկրների շարքում՝ 18-րդը։

Եվս 44 երկիր Թուրքիայից կարելի է մեկնել՝ անմիջապես սահմանային անցակետում վիզա ստանալով։ Թուրքիայի քաղաքացիները վիզա ստանալու անհրաժեշտություն ունեն աշխարհի 83 երկիր այցելելիս։ Թուրքիան իր հերթին առանց վիզայի մուտքի իրավունք է տրամադրում 143 երկրի քաղաքացիների։ Իսկ 53 երկրի քաղաքացիներ Թուրքիա այցելելիս հարկադրված են նախապես վիզա ստանալ։

Ներկայացված ցանկի առաջին հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այս երկրի անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել 167 երկիր։ Երկրորդ տեղում Գերմանիան է (166), երրորդում՝ Սինգապուրը (165)։  Ցանկի վերջին տեղում Աֆղանստանն է։ Այս երկրի անձնագրով առանց վիզայի կարելի է այցելել ընդամենը 5 երկիր։

Աղբյուր`    erzurumgazetesi.com.tr

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0