Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում բանտարկյալների թիվը 10 տարում ավելացել է 220 անգամ

Թուրքիայում բանտարկյալների թիվը 10 տարում ավելացել է 220 անգամ

By
Թուրքիայում բանտարկյալների թիվը 10 տարում ավելացել է 220 անգամ

2013-2015թթ Թուրքիայում բռնաբարության համար պատիժ կրողների թիվն աճել է 23 անգամ՝ 523-ից հասնելով 12253-ի։ Այս մասին հայտնի է դարձել Եվրախորհրդի հրապարակած զեկույցից։  Զեկույցի համար հիմք են հանդիսացել Թուրքիայի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ուղարկված հարցերին ի պատասխան ստացված տվյալները։

Եվրախորհուրդի զեկույցում արձանագրվել է, որ վերջին 10 տարում Թուրքիայում մեծ չափով ավելացել է կալանավորների թիվը։ 2015թ Թուրքիայում անազատության մեջ է գտնվել բնակչության 022 տոկոսը։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայի 47 երկրների շարքում 6-րդ տեղում է։

Արձանագրվել է, որ 2014-ից հետո Թուրքիայում կալանավորվող մեկ անձը բանտում անցկացնում է միջին հաշվով մոտ 30 ամիս։ Այս ցուցանիշով Թուրքիան երրորդ տեղում է Եվրոպայում՝ Ռումինիայից և Պորտուգալիայից հետո։

Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայում բանտերի տարողունակությունն ավելացել է 144 տոկոսով, իսկ բանտարկյալների թիվը՝ 220 տոկոսով։ Բանտարկյալների ընդհանուր թիվը 54000-ից հասել է 173000-ի։ Մինչդեռ 2015թ Թուրքիայի բանտերի տարողունակությունը կազմում էր ընդամենը 171000։

2005-2014թթ 162 տոկոսով ավելացել է նաև բանտերում արձանագրված մահվան դեպքերի թիվը, իսկ ինքնասպանությունների թիվը նվազել է 37 տոկոսով։ Նշված ժամանակահատվածում բանտերին ու կալանավայրերին հատկացվող ֆինանսավորումը ևս ավելացել է (74%)։

 

Աղբյուր`    diken.com.tr

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0