Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականին

Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականին

By
Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել Թուրքիայի նախկին նախագահի խորհրդականին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար դատի են տվել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Ահմեդ Սևերին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նախկին նախագահի խորհրդականը մեղադրվում է իր տպագրած գրքում Էրդողանի վերաբերյալ անթույլատրելի տեղեկություններ օգտագործելու մեջ:

Սևերի նկատմամբ բողոք է ներկայացրել անձամբ Թուրքիայի նախագահը:

Տեղեկության համաձայն՝ դատախազություն կանչված Սևերը չի ներկայացել և դատախազին պատասխանել է գրավոր:

Աբդուլլահ Գյուլի նախկին խորհրդական Սևերը տպագրել է «Թող իմ մեջ չմնա. վկայությունս է» գիրքը, որում Էրդողանի վերաբերյալ օգտագործված տեղեկություններն ու արտահայտությունները համարվել են անթույլատրելի, և ներկայիս նախագահը դատի է տվել հեղինակին:

 

Թուրքիայում 2017 թ. քրեական օրենսգրքի՝ երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար պատիժ նախատեսող հոդվածով քննվել է 46 հազար 193 դատական գործ: Այս ամենից հետո Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն Էրդողանին «շնորհել էր ամենանեղացկոտ առաջնորդի կոչումը»:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0