Գլխավոր էջ | Թուրքիա | Դինքի հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» բանախոսությունների շարք է կազմակերպում

Դինքի հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» բանախոսությունների շարք է կազմակերպում

By
Դինքի հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» բանախոսությունների շարք է կազմակերպում

«Հրանտ Դինք» հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով բանախոսությունների շարք է կազմակերպում, որում  ներգրավվելու են արվեստագետներ, գիտնականներ  թե' Հայաստանից, թե' Թուրքիայից  և թե' սփյուռքից:

Առաջին  բանախոսությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին: Բեյրութի ամերիկյան համալսարանում արվեստի պատմության դասախոս Անժելա Հարությունյանի բանախոսության թեման է` «Ազատվել Սովետից. ժամանակակից արվեստում հարություն առած ուրվականները և կենդանի հերոսները Հայաստանում»:

Առաջիկա բանախոսություններին մասնակցելու են Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, արվեստագետ Սարգիսը և նկարիչ Ռուբեն Մալայանը: Բանախոսությունները  տեղի կունենան Ստամբուլում:

 

Աղբյուր`    Agos

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0