Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորները հացադուլ կհայտարարեն

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորները հացադուլ կհայտարարեն

By
Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորները հացադուլ կհայտարարեն

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 10 պատգամավոր  երկօրյա հացադուլ է հայտարարելու՝ ի աջակցություն թուրքական բանտում գտնվող իրենց կուսակից, ազգությամբ քուրդ Լեյլա Գյուվենին։ Վերջինս էլ իր հերթին բանտում է արդեն 26 օր հացադուլ անում։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Պատգամավորների հետ հացադուլ  է հայտարարելու նաև HDP-ի ներկայիս համանախագահներից տիկին Փերվին Բուլդանը։ Հացադուլն իրականացվելու է Թուրքիայի խորհրդարանի HDP-ի գրասենյակում։

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեյլա Գյուվենը Թուրքիայում կալանավորվել է 2018թ. հունվարի 31-ին։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի անդամ լինելու» մեջ։

Հավելենք, որ Գյուվենի նկատմամբ  նաև առաջադրված է «ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու կամ տարածելու» մեղադրանք։ Նա հեռուստատեսության եթերով, ինչպես նաև սոցցանցերում  բազմիցս քննադատել էր Սիրիայում Թուրքիայի զինուժի կողմից «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ինչն էլ զայրացրել էր թուրքական իշխանություններին։ Նրան սպառնում է մինչև 31 տարվա ազատազրկում:  Նա արդեն մի քանի անգամ հացադուլ է հայտարարել։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0