Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

By
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հունվարի 17-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նիստի ընթացքում քննարկվելու են ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: Կարևորագույն հարցերից է լինելու ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը 6-րդ անգամ երկարաձգելու հարցը:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հետագայում երկարաձգվել էր ևս 5 անգամ: Հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է հունվարի 19-ին:

Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0