Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանը սպառնացել է «պոկել Սիրիայի հյուսիսի քուրդ ահաբեկիչների գլուխները»

Էրդողանը սպառնացել է «պոկել Սիրիայի հյուսիսի քուրդ ահաբեկիչների գլուխները»

By
Էրդողանը սպառնացել է «պոկել Սիրիայի հյուսիսի քուրդ ահաբեկիչների գլուխները»

Թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում գործողություն սկսել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսարևմտյան Մանբիջ և Աֆրին շրջաններում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է NTV հեռուստաալիքը։

«Մանբիջում, եթե չիրագործվեն մեզ տրված խոստումները (YPG-ի դուրսբերման մասին), մենք գործը մեր ձեռքը կվերցնենք։ Եթե Աֆրինում ահաբեկիչները չհանձնվեն, մենք նրանց գլուխները կպոկենք»,-ասել է Էրդողանը։

Քրդերի կողմից վերահսկվող սիրիական շրջանները Թուրքիայի նախագահն անվանել է «ահաբեկչական գոտի» և հայտարարել, որ ԱՄՆ-ը YPG-ի համար ուղարկել է զենքով շուրջ 5000 բեռնատար և մոտ 2000 ինքնաթիռ։

«ԱՄՆ-ն ինքնախաբեությամբ է զբաղվում՝ կարծելով, որ ահաբեկիչների հետ համագործակցությունը վնաս չի հասցնի իր ազգային շահերին։ Նա, ով օձին իր անկողին է մտցրել, կբախվի դրա հետևանքներին»,-հայտարարել է Էրդողանը։

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0