Գլխավոր էջ | Թուրքիա | Երեխաների շահագործման առումով Թուրքիան աշխարհում երրորդ տեղում է

Երեխաների շահագործման առումով Թուրքիան աշխարհում երրորդ տեղում է

By
Երեխաների շահագործման առումով Թուրքիան աշխարհում երրորդ տեղում է

Թուրքիան երեխաների շահագործման առումով աշխարհում երրորդ հորիզոնականում է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայում շահագործվող երեխաները կազմում են երկրում բնակվող երեխաների ընդհանուր թվի  33 տոկոսը։ Այլ կերպ ասած՝ շահագործման է ենթարկվում յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը։

Համաշխարհային մաշտաբով երեխաներին ամենից շատ շահագործող երկրների առաջին հորիզոնականներում տեղ են գտել Հարավային Աֆրիկան, Բանգլադեշը, Թուրքիան, Անգլիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ավստրալիան։ Արձանագրվել է, որ երեխաների շահագործման դեպքերի քանակն  ու երկրի տնտեսական, կրթական, գիտական և ցանկացած այլ ոլորտի զարգացվածությունը որևէ կերպ փոխկապակցված չեն։

Հավելենք, որ ողջ աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում սեռական շահագործման ենթարկված երեխաների թիվը կազմել է 250000։

Ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական բռնության։ Մասնագետների խոսքով՝ սեռական բռնությունների դեպքերի միայն 15 տոկոսն է հետաքննվում համապատասխան դատական մարմինների կողմից, իսկ մնացածները քողարկվում, մոռացության են մատնվում։

 

Կատարված հետազոտությունները վկայում են, որ ուրիշներին շահագործող և բռնության ենթարկող անձանց շուրջ 50 տոկոսը իրենք էլ մանուկ հասակում ենթարկվել են շահագործման և բռնությունների։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0