Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիան չի մոտենա ԵՄ-ին, քանի դեռ չի ազատել երկրի բանտերումպահվող լրագրողներին. Յունկեր

Թուրքիան չի մոտենա ԵՄ-ին, քանի դեռ չի ազատել երկրի բանտերումպահվող լրագրողներին. Յունկեր

By
Թուրքիան չի մոտենա ԵՄ-ին, քանի դեռ չի ազատել երկրի բանտերումպահվող լրագրողներին. Յունկեր

Թուրքիան չի մոտենա Եվրամիությանը, քանի դեռ չի ազատել երկրի բանտերում պահվող լրագրողներին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը,փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Եվրամիության համար: Սակայն պետք է հիշեցնեմ, եւ ես արդեն ասել եմ այդ մասին, որ Թուրքիան հսկա քայլերով հեռանում է իր նախկին եվրոպական հավակնություններից: Տեսնենք, թե ինչ առաջընթացի կհասնի Թուքրիան առաջիկա ամսիների ընթացքում: Սակայն որեւէ առաջընթաց չի լինի, քանի դեռ թուրքական բանտերում լրագրողներ կան»,- Բուլղարիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Յունկերը:

Նշենք, որ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո. Եվրամիությունը քննադատել էր թուրքական իշխանությունների արձագանքը իրադարձություններին եւ դադարեցրել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապատրաստական գործընթացները:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0