Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի

Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի

By
Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի

Թուրքական դատարանը հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին վիրավորելու համար պարտավորեցրել է 7000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը, Ալթանն անձամբ ներկա չի եղել դատական նիստին, այլ մասնակցել է բանտից տեսակամուրջի միջոցով: Մեղադրող կողմը պահանջել էր Ալթանին մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել:

Ալթանը պաշտպանական ելույթում նշել է, որ իր նպատակը ոչ թե նախագահին նվաստացնելն ու վիրավորելը, այլ կատարած սխալն ի ցույց դնելն է եղել: «Իմ խոսքը այժմ նախագահը պաշտոնը զբաղեցնող անձի հետ որևէ կապ չունի: Անձնական վիրավորանքի մասին խոսք անգամ չի կարող լինել. Այդ պաշտոնին ով ուզում է լիներ, միևնույն է քննադատելու էի: Նախագահի անձի հետ որևէ կապ չունի»,-հավելել է լրագրողը:

Նշվում է, որ Ալթանի փաստաբանները բողոքարկելու են դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի  սեպտեմբերի 2-ին Ալթանը մասնակցել էր մի հաղորդման, որի ժամանակ կոչ էր արել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ձայն չտալ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ):

«Թուրքիան Էրդողանին նախագահ չի դարձնի: Եթե ոչ ոք ձայն չհանի, ԱԶԿ-ի մուրճը մեր՝ բոլորիս գլխին կիջնի»,-ասել էր Ալթանը՝ նախազգուշացնելով, որ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքացիական պատերազմ և հեղաշրջում կլինի:

 

Լրագրողը ձերբակալվել էր 2016 թվականի սեպտեմբերի 23-ին: Նա մեղադրվում է  նույն թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասին նախօրոք իմանալու մեջ: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0