Գլխավոր էջ | Թուրքիա | Աբդուլլահ Գյուլը կրկին Էրդողանին հակառակ է խոսել

Աբդուլլահ Գյուլը կրկին Էրդողանին հակառակ է խոսել

By
Աբդուլլահ Գյուլը կրկին Էրդողանին հակառակ է խոսել

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ լրագրողները Թուրքիայի նախկին նախագահից թե ինչպե՞ս կմեկնաբանի Սահմանադրական դատարանի կողմից  լրագրողների ազատ արձակման որոշմանը իշխող կուսակցության բացասական արձագանքը, ինչին ի պատասխան Աբդուլլահ Գյուլը պատասխանել է. Դուք գիտեք, որ երբ ես նախագահ էի, միշտ հայտարարել եմ, որ լրագրողները առանց կալանավորման պետք է մասնակցեն իրենց դեմ դատավարություններին։ Դա թե արդարադատության, թե Թուրքիայի հեղինակության տեսանկյունից դա ճիշտ է։ Հիմա էլ այդ տեսակետին եմ, որ լրագրողները չպետք է կալանավորված մասնակցեն դատավարություններին։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից իրեն ուղղված քննադատությունների հետ կապված, Աբդուլլահ Գյուլը շեշտել է, թե իրեն հարիր չէ պատասխանել նման հայտարարությունների։

Անդրադառնալով արտակարգ դրության երկարաձգմանը, Աբդուլլահ Գյուլը նշել է, թե հույս ունի, թե այն վերջին անգամ է երկարաձգվում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0