Գլխավոր էջ | Թուրքիա | Անկարայի նախկին քաղաքապետ, հայատյաց Մելիհ Գյոքչեքը աշխատանք է փնտրում

Անկարայի նախկին քաղաքապետ, հայատյաց Մելիհ Գյոքչեքը աշխատանք է փնտրում

By
Անկարայի նախկին քաղաքապետ, հայատյաց Մելիհ Գյոքչեքը աշխատանք է փնտրում

Անկարայի նախկին քաղաքապետ, իր հայատյաց հայտարարությունով հայտնի Մելիհ Գյոքչեքը դիմել է «Sözcü» թերթին՝ խնդրելով իրեն աշխատանքի ընդունել։

«Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ Գյոքչեքն իր դիմումում ասել է «Եթե «Sözcü»-ի ղեկավարությունը հարմար գտնի, ես շատ կցանկանայի գրել «Sözcü»-ի համար։ Շատ մեծ աշխատավարձ էլ չեմ պահանջի։ Ուրիշ տեղից էլ եմ առաջարկ ստացել, բայց ես նախապատվությունը կտայի «Sözcü»- ին»։

«Sözcü»-ի ներկայացուցիչներից Ռահմի Թուրանը պատասխանել է Գյոքչեքի դիմումին «Ոչ մի դեպքում», -ասել է նա։

Թերթում թեմային անդրադարձ է կատարվել «ԱԶԿ-ի կողմից հալածված Գյոքչեքը «Sözcü»-ին պատմել է իր հետ կատարվածը», «Անկարայի քաղաքապետ եղած ժամանակ «Sözcü»-ի հետ անհաշտ Գյոքչեքը անկեղծացել է բոլոր հալածյալների անունից խոսող «Sözcü»-ի հետ», - վերնագրերի ներքո:

«Յուրաքանչյուր ոք կարող է ցանկություն արտահայտել, դա մարդկանց բնական իրավունքն է։ «Sözcü»-ն հրապարակեց նրա խոսքերը՝ հույսով, որ բոլոր ԱԶԿ-ականներն էլ մի օր Մելիհ Գյոքչեքի նման կգտնեն ճիշտ ուղին։

Մեր և Մելիհ Գյոքչեքի աշխարհայացքն ու ժողովրդավարության ընկալումները շատ տարբեր են։ Իհարկե, խոսք անգամ չի կարող լինել այն  մասին, որ Գյոքչեքը դառնա մեր թերթի աշխատակիցը», - նշել է Թուրանը։

 

Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ Գյոքչեքը հրաժարական էր տվել 2017թ հոկտեմբերին՝ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գլխավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով։

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0