Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

By
Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ:

Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը  ձեռքին ցրտահարվել է և մահացել: Հետագայում պարզվել է, որ օսմանյան արխիվներում Էրդողանի պապի անունը չի ներառվել Սարիղամիշի ճակատամարտում զոհվածների ցուցակում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:

Կարճ ժամանակ անց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Էրդողանի պապը չի ներառվել «նահատակների» ցուցակում, քանի որ նա մահացել է ոչ թե թշնամու հարվածից, այլ եղանակային ցուրտ պայմաններից:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որում  նշված է, որ Էրդողանը պապը ծնվել է 1882թ. Թուրքիայի Ռիզե նահանգի Ուլուջամե գյուղում:

Հիշեցնենք, որ Սարիղամիշի ճակատամարտը եղել է առաջին համաշխարհային պատերազմում ռուսական և օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից մեկը։ Բուն մարտական գործողությունները տևել են դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 17-ը։ Ավարտվել է թուրքերի լիակատար պարտությամբ։ Տեղեկություններ կան այն մասին, որ այդ ժամանակ հայերն են Էնվերին փրկել ռուսների մոտ գերի ընկնելուց:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0