Գլխավոր էջ | Թուրքիա | Չավուշօղլու. «ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը»

Չավուշօղլու. «ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը»

By
Չավուշօղլու. «ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը»

ԱՄՆ քաղաքականությունը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի անվտանգության և Սիրիայի ապագայի համար,– գտնում է թուրքական ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնին՝ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին, որոնց Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններ է համարում, ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

«ԱՄՆն շարունակում է աջակցել YPG ահաբեկիչներին, վտանգի ենթարկելով թե Թուրքիայի անվտանգությունը, թե Սիրիայի ապագան»,– ասվում է ամերիկյան Newsweek ամսագրում տպագրված Չավուշօղլուի հոդվածում։

«Սիրիական քրդերի շահերի օրինական ներկայացուցիչը Սիրիայի քրդական ազգային խորհուրդն է։ Նա մասնակցում է ժնևյան բանակցություններին և Սոչիում կայանալիք Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների թվում է»,– գրում է Չավուշօղլուն։

 

Նա նորից նշել է ԱՄՆի որոշման սխալականությունը՝ «օգտագործել մի ահաբեկչական կազմակերպությունը մյուսի դեմ»։ «Նրանք պետք է անհապաղ ուղղեն այդ սխալը»,– ասվում է թուրք նախարարի հոդվածում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0