Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի իշխանությունները 2018-ը հայտարարել են Տրոյայի տարի

Թուրքիայի իշխանությունները 2018-ը հայտարարել են Տրոյայի տարի

By
Թուրքիայի իշխանությունները 2018-ը հայտարարել են Տրոյայի տարի

Թուրքիայում 2018 թվականը հայտարարվել է Տրոյայի տարի, այդ առիթով մի շարք միջոցառումներ են անցկացվել Չանաքալեում և հնագույն քաղաք Տրոյայում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։

Այս տարի լրանում է հնագույն քաղաքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու 20-ամյակը։ Տրոյայի պատմական համալիրի տարածքում կկայանա թանգարանի բացում, որին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության հարցերով նախարար Նուման Քուրթուլմուշը չորեքշաբթի հայտարարել է, որ Տրոյան հանդիսանում է քաղաքակրթությունների համար ներշնչանքի աղբյուր, Արևելքի ու Արևմուտքի հանդիպման ու առերեսման կենտրոն։ «Թուրքիան նավթի հանքեր, բնական ռեսուրսներ չունի, սակայն այստեղ վիթխարի հարստություններ կան մշակույթի և պատմության ոլորտում»,-հավելել է նա։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0