Գլխավոր էջ | Թուրքիա | Փայլանի զգուշացումը ճիշտ դուրս եկավ. թուրք իրավապաշտպանը՝ Եվրոպայում թուրքահայերի և քրդերի դեմ մահափորձերի ահազանգի մասին

Փայլանի զգուշացումը ճիշտ դուրս եկավ. թուրք իրավապաշտպանը՝ Եվրոպայում թուրքահայերի և քրդերի դեմ մահափորձերի ահազանգի մասին

By
Փայլանի զգուշացումը ճիշտ դուրս եկավ. թուրք իրավապաշտպանը՝ Եվրոպայում թուրքահայերի և քրդերի դեմ մահափորձերի ահազանգի մասին

Նախօրեին Գերմանիայում մահափորձի ենթարկված հայտնի քուրդ ֆուտբոլիստ Դենիզ Նաքին հայտնել է, որ իր դեմ հարձակումը փաստացի հաստատում է Թուրքիայի ըննդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունները Եվրոպայում ծնունդով Թուրքիայից ընդդիմադիրների դեմ մահափորձերի շարքի նախապատրաստման մասին: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

«Ես ասացի նրանց, որ Թուրքիայի հետախուզական կոմիտեն կարող է խառնված լինել այս ամենի մեջ: Նշեցի, որ մահափորձիս ետևում իմ կարծիքով թուրք ազգայնական խմբավորումներն են, այլ որևէ ուժի չեմ կասկածում: Նաև շեշտեցի Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունները նման մահափորձերի հնարավոր իրականացման մասին, ոստիկաններին հիշեցրեցի, որ Փայլանը իմ դեմ հնարավոր մահափորձի մասին էլ է տեղեկություն փոխանցել», -ասել է Նաքին:

Նա հայտնել է, որ անվտանգության նկատառումներով իրեն արդեն տեղափոխել են Գերմանիայի մեկ այլ քաղաք: Իր մեքենան, որի մեջ գտնվելիս իրականացվել է մահափորձը, հետաքննչական մարմինների ձեռքում է: Ոստիկանությունը նաև առգրավվել է Նաքիի հեռախոսը:

Թուրք իրավապաշտպան Այշե Գյունայսուն, մեկնաբանելով Նաքիի դեմ հարձակումը, սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում գրել է. «Կարոյի զգուշացումը ճիշտ դուրս եկավ: Առաջին թիրախը Դենիզ Նաքին էր: Կեցցե՛ Դենիզ Նաքին, նա միայնակ չէ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Կարո Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:

Նա նշել էր, որ իրենք ունեն հետախուզական տեղեկատվություն, որ այժմ գործունեություն են ծավալում մահափորձերն իրականացնել պատրաստվող երեք անձինք. նրանք պատրաստվում են հարձակվել Թուրքիայի կողմից թիրախավորված անձանց վրա, որոնց սպանությունը կարող է մեծ սենսացիա առաջացնել:

Տեղեկատվությունը հաստատել էին եվրոպաբնակ ստամբուլահայ մի շարք մտավորականներ. մասնավորապես՝ թուրքական demokrathaber.org կայքի նախկին խմբագիր Հրանտ Գասպարյանը, որը վերջին ամիսներին մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, հայտնել էր, որ մահափորձերի շարքի մասին տեղեկություն ստանալուց հետո համալրել է գերմանական իշխանությունների կողմից հատուկ պաշտպանության տակ առնված անձանց շարքը:

Հայտնի էր դարձել նաև, որ առկա վտանգի պատճառով պոլսահայ գրող Հայկո Բաղդադը Բեռլինում ստիպված է եղել ելույթ ունենալ զրահապատ բաճկոնով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0