Գլխավոր էջ | Թուրքիա | Աբդուլլահ Գյուլը փետրվարին կիջնի քաղաքական ասպարեզ. թուրք լրագրող

Աբդուլլահ Գյուլը փետրվարին կիջնի քաղաքական ասպարեզ. թուրք լրագրող

By
Աբդուլլահ Գյուլը փետրվարին կիջնի քաղաքական ասպարեզ. թուրք լրագրող

Թուրքական Turkiye պարբերականի լրագրող Բաթուհան Յաշարը գրել է,  թե փետրվարին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կիջնի քաղաքական ասպարեզ։

Բաթուհան Յաշարը նշել է, թե Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարին արդեն որոշ քայլեր կանի։ «Շատ լուրջ պատրաստվում է։ Միանգամից ասեմ, որ սա առաջին փուլն է»,–գրել է Turkiye պարբերականի լրագրողը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը առաջին անգամ բացահայտ քննադատեց իշխանություններին, որից հետո ներկայիս նախագահ Էրդողանը, նկատի ունենալով Գյուլին, հայտարարեց, թե նախկին անդամները իրավունք չունեն քննադատելու իրենց։ «Գնացքից ընկածները կմնան հենց ընկած տեղում»,–ասել էր Էրդողանը։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0