Գլխավոր էջ | Թուրքիա | Ընդդիմադիր կուսակցապետի դեմ հետաքննություն է սկսվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Ընդդիմադիր կուսակցապետի դեմ հետաքննություն է սկսվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

By
Ընդդիմադիր կուսակցապետի դեմ հետաքննություն է սկսվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  Քըլըչդարօղլուին մեղադրանք է առաջադրվել «Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար:

Երկրի գխավոր ընդդիմադիր ուժի՝ ԺՀԿ-ի առաջնորդի դեմ հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պատճառը եղել է «Հավասարություն և արդարություն կանանց համար» թեմայով ԺՀԿ հանդիպման ժամանակ Քըլըչդարօղլուի ելույթը:

Էրդողանի փաստաբաններից Հյուսեին Այդընի կողմից դատախազություն ներկայացված հայցի համաձայն՝ ընդդիմադիր կուսակցապետի հայտարարությունները լիովին համընկնում են 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող «գյուլենական կառույցի» գաղափարների հետ:

«Հասարակության մեջ համոզմունք է ձևավորվել, որ այս առթիվ արված հայտարարություններն ու վարվող քաղաքականությունը ԺՀԿ-ին պարտադրվել են գյուլենական կառույցի կողմից», - նշել  է Այդընը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ Քըլըչդարօղլուն մասնավորապես ասել էր. «2017թ. ժողովրդին վերևից նայող, բերանը եկած խոսքերը բարձրաձայնող, հարստության մեջ լողացող և իր հարստության մասին ժողովրդին հաշիվ չներկայացնող մի Ռեջեփ Թայիփ Էրդողան կա: Թող Էրդողանը նաև մտածի, որ այս երկրում խաղաղություն չի թողել: Երբ նա խոսում է, 80 միլիոն մարդ արդեն լարվում է»:

Ընդդիմադիր կուսակցապետի այս խոսքերը, որպես հանցակազմ պարունակող հայտարարություն, կցվել են նրա դեմ ներկայացված հայցին:

Հավելենք նաև, որ 2017թ. դեկտեմբերի սկզբին Էրդողանի հարազատները ևս հայց էին ներկայացրել  Քըլըչդարօղլուի դեմ, ով մեղադրել էր նրանց՝ երկրից խոշոր գումարներ դուրս բերելու մեջԷրդողանի հարազատները ԺՀԿ առաջնորդից 1 մլն 500 հազար թուրքական լիրա էին պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0