Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրք-գերմանական տնտեսական փոխհարաբերությունները պասիվացել են

Թուրք-գերմանական տնտեսական փոխհարաբերությունները պասիվացել են

By
Թուրք-գերմանական տնտեսական փոխհարաբերությունները պասիվացել են

Թուրքիայի և Գերմանիայի միջև տնտեսական փոխգործակցությունը նվազել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքը՝ հղում կատարելով Իզմիրում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Ռայներ Լասսիգի կողմից հրապարակված տվյալներին:

Լասսիգը ելույթ է ունեցել Անթալիայում թուրք-գերմանական հարաբերություններին նվիրված գործարար հանդիպման ժամանակ: Նշել է, որ չնայած Թուրքիայում գրանցված 5 տոկոս տնտեսական աճին՝ երկրում մեծապես աճել է գործազրկությունը, ինֆլյացիան հասել է երկնիշ ցուցանիշների, իսկ թուրքական լիրան մեծ արագությամբ արժեզրկվում է: 2017թ. դեպի Թուրքիա կատարվող ապրանքների ներմուծումը 5 անգամ գերազանցել է արտահանման ծավալները: Իսկ այս երկրում կատարված անմիջական արտասահմանյան ներդրումները նվազել են 48 տոկոսով:

«Անմիջական ներդրումների համար կարևորագույն պայմանը կայուն և ապահով ընդհանուր իրավական պայմաններն են, օտարումների և կամայական կալանավորումների դեմ երաշխիքների և արդար դատավարությունների առկայությունը: Շատերը ամիսներ շարունակ կալանավորված են՝ առանց իմանալու, թե ինչում են մեղադրվում: Կան դեպքեր, երբ անձը մեկ տարուց ավել կալանավորված է մնացել՝ առանց իր մեղքն իմանալու: Այս պահին Թուրքիայում անազատության մեջ են մեր 9 քաղաքացիները», - ասել է գերմանացի գլխավոր հյուպատոսը:

Նա հավելել է նաև, որ 2016թ. Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում 30 տոկոս անկում է  գրանցվել, ինչը շարունակվել է նաև 2017թ.:Լասսիգը ընդգծել է, որ նման ոչ բարենպաստ առևտրատնտեսական պայմաններում հետընթացը բոլորովին էլ զարմանալի չպետք է համարել:

 

Անդրադառնալով նաև Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացում Գերմանիայի դերին՝ Լասսիգը հիշեցրել է, որ Գերմանիայից բացի Եվրամիությունում ևս 28  անդամ -երկիր կա: Ըստ գլխավոր հյուպատոսի՝ ներկայումս Գերմանիայի բոլոր քաղաքական ուժերը կողմ են, որպեսզի Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները շարունակվեն:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0