Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանը հայտարարել է Լոզանի պայմանագիրը վերանայելու անհրաժեշտության մասին. Հունաստանը մտահոգված է

Էրդողանը հայտարարել է Լոզանի պայմանագիրը վերանայելու անհրաժեշտության մասին. Հունաստանը մտահոգված է

By
Էրդողանը հայտարարել է Լոզանի պայմանագիրը վերանայելու անհրաժեշտության մասին. Հունաստանը մտահոգված է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցից մի քանի ժամ առաջ հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը վերանայման կարիք ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է Էրդողանի հարցազրույցի առնչությամբ «լուրջ մտավախությունների» մասին:

Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, սահմաններ է հաստատում երկու երկրների միջև և սահմանում է Էգեյան ծովում կղզիների նկատմամբ Հունաստանի իրավունքները:

«Երբ ես խոսում եմ վերանայման մասին, մենք կարող ենք քննարկել ամեն ինչ: Հնարավոր է՝ Հունաստանին որոշ հարցեր, որոշ կանխատեսումներ նյարդայնացնեն, բայց մենք կարող ենք նստել և քննարկել»,- ասել է Էրդողանը:

Նա հստակեցրել է, որ քննարկումը, որը նա ցանկանում է անցկացնել, չի վերաբերի Հունաստանին, այլ՝ ամբողջ շրջանին:

Թուրքիայի նախագահը չի պարզաբանել, թե ինչ փոփոխություններ է նա ձգտում իրականացնել:

Էրդողանի հայտարարությունները կտրուկ հակասում են Հունաստանի դիրքորոշմանը, որը 1923 թվականի Լոզանի պայմանագիրը համարում է երկկողմ հարաբերությունների անվիճելի հիմք:

Լոզանի պայմանագիրը 1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր է՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Այն պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0