Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիան կործանիչներ արտադրելիս կհամագործակցի ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ուկրաինայի հետ

Թուրքիան կործանիչներ արտադրելիս կհամագործակցի ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ուկրաինայի հետ

By
Թուրքիան կործանիչներ արտադրելիս կհամագործակցի ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ուկրաինայի հետ

ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (ԺԻՈՒ-YPG) զենքի վաճառքը և ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի միջև առաջացած լարվածությունը իր ազդեցությունն է ունեցել թուրքական ազգային ռազմարդյունաբերական ծրագրերի վրա:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսքը մասնավորապես թուրքական արտադրության «Hürjet» կործանիչ ինքնաթիռի նախագծի մասին է: ԱՄՆ-ի հետ առաջացած լարվածության պատճառով կործանիչի նախագիծն ամբողջությամբ վերանայվել է՝ հարմարեցվելով ոչ թե ամերիկյան, այլ արդեն ուկրաինական մոդելին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Hürjet»-ը իրականացնելու է նախագիծը ամերիկյան «SNC» ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Հիմա արդեն նախագիծը վերանայվել է՝ Ուկրաինայից գնվելիք շարժիչին և ավիացիոն համակարգերին համապատասխան:

Փոփոխություններ են կատարվել ինքնաթիռի շարժիչի, մարմնի, հետնամասի նախագծում: Ըստ որոշ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության ընկերությունը (TAİ) ուկրաինական «Sich»  ընկերությունից գնել է «Al-222» կարգի տուրբո շարժիչների արտադրության իրավունքը և կարտադրի դրանք հենց Թուրքիայում:

 

Նախատեսված է, որ «Hürjet» ինքնաթիռները Թուրքիայի զինված ուժերում կփոխարինեն T-38 ինքնաթիռներին: Առաջիկայում ծրագրվում է նոր օդաչուների ուսուցումը կազմակերպել հենց «Hürjet»-ի մասնակցությամբ: Շուրջ 3000կգ բեռ տեղափոխելու հնարավորություն ունեցող այս թեթև կործանիչները նախատեսված են Թուրքիայի և բարեկամ ու դաշնակից երկրների զինված ուժերի համար: Հավալրված կլինեն սահմանային վերահսկողության, ահաբեկչության դեմ պայքարի, օդային աջակցության և հարձակման համար անհրաժեշտ զինտեխնիկայով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0