Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի խորհրդարանի մի շարք անդամների կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի մի շարք անդամների կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

By
Թուրքիայի խորհրդարանի մի շարք անդամների կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի 19 անդամ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ այսօր Անկարայի դատախազությունը դիմել է արդարադատության նախարարություն՝ պահանջելով վերացնել HDP-ի մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:

Դատախազության այս որոշումը կապված է HDP-ի պատգամավորների հայտարարությունների հետ՝ հաջակցություն PKK (Քրդստանի աշխատավորական կուսակցություն):

Վերջերս Թուրքիայում ձերբակալվել է HDP-ի 11 պատգամավոր, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելաեդդին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդագը:

HDP-ի պատգամավորները մեղադրվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության և Թուրքիայի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0