Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքական մամուլն արձագանքում է Դերսիմից Հայաստան այցելած 9 գյուղապետի հայտարարությանը

Թուրքական մամուլն արձագանքում է Դերսիմից Հայաստան այցելած 9 գյուղապետի հայտարարությանը

By
Թուրքական մամուլն արձագանքում է Դերսիմից Հայաստան այցելած 9 գյուղապետի հայտարարությանը

Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստան այցելած մի խումբ դերսիմցիների հայտարարությանը: Մասնավորապես՝ Sabithaber.com կայքը՝ անդրադառնալով այդ այցին, գրել է, թե «Սուտ է թունջելիցիների այն պնդումը, ըստ որի՝ Դերսիմի բնակչության կեսը հայ է»,- գրում է Akunq.net-ը:

 

Թուրքական լրատվամիջոցը հայտնելով, թե Դերսիմից Հայաստան գնացած 9 գյուղապետ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, նշել է, թե նրանց մեջ է գտնվել նաեւ Թունջելիի (Դերսիմի ներկայիս պաշտոնական անվանումը) միությունների ֆեդերացիայի նախագահ (Tunceli Dernekleri Federasyonu /DEDEF/) Ահմեթ Բալքըսը եւ Թունջելիի հայերի եւ ալեւիների բարեկամության միության (DERADOST) նախագահ Սերքան Սարիաթաշը: Նրանք այցելել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան եւ Մատենադարան:

Սերքան Սարիաթաշը հայտարարել է. «Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը, այն պետք է դատապարտեն նաեւ այն դեռեւս չճանաչած մյուս երկրները: Մեծամասամբ ալեւիներից բաղկացած Դերսիմի բնակչության որոշակի մասն ունի հայկական ծագում: Պատմական Ծոփք նահանգի մի հատվածը կազմող Թունջելին գտնվում է Վանա լճից հյուսիս-արեւմուտք: 20 դարի սկզբին Թունջելիի բնակչության մեծ մասը հայկական էր, տեղանուններն էլ էին հայկական: Թուրքական կառավարության ջանքերով Դերսիմում գտնվող հայկական եկեղեցիներն ավերվել են: Ցեղասպանության տարիներին թունջելիցիները մոտ 40 հազար հայի են ապաստան տվել: Նրանց մեծ մասն ալեւի է դարձել: 1915 թ. առաջ Թունջելիում 45 հայկական եկեղեցի ու 5 վանք կային: Վերջին 2 տարում դերսիմցիներն սկսել են վերադառնալ իրենց հայկական արմատներին: Այսօր Դերսիմում տեղացի հայերի հայրենակցական միություն է գործում»:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0