Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիան դեմ է, որ քրդերը մասնակցեն Սիրիայի հարցով կոնգրեսին

Թուրքիան դեմ է, որ քրդերը մասնակցեն Սիրիայի հարցով կոնգրեսին

By
Թուրքիան դեմ է, որ քրդերը մասնակցեն Սիրիայի հարցով կոնգրեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ռուսաստան մեկնած երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանում տեղի ունենալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության»  կոնգրեսի մասին:

Միջանկյալ նշենք, որ  Ռուսաստանը այդ կոնգրեսին ցանկանում էր հրավիրել Սիրիայի քրդերին, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ լարված են: Պաշտոնական Անկարան դեմ է արտահայտվել դրան:

«Ռաքքայի օպերացիան ցույց տվեց, որ YPG (Սիրիայի քրդական ուժեր) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև ոչ մի տարբերություն չկա: Նրանք իրենց ձեռքերում պահում էին Օջալանի լուսանկարով պաստառներ: Սիրիայի իրական ընդդիմության մեջ չպետք է ներառվեն ահաբեկչական կազմակերպությունները: PKK-ն և PYD-ն բոլոր քրդերին չեն ներկայացնում: Դրանք միայն փոքրամասնություն են՝ իրենց գաղափարախոսությամբ: Կան այլ քրդական խմբեր և մենք դրանք ներկայացրեցինք Ռուսաստանին », - եզրափակել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Կոնգրեսն անցկացվելու է Սոչիում նոյեմբերի 18-ին, սակայն անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ  կոնգրեսի անցկացման օրը հնարավոր է փոխվի:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են ահաբեկչական կազմակերպություններ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0