Գլխավոր էջ | Թուրքիա | Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է Ղարաբաղի հարցը քննարկել Պուտինի հետ

Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է Ղարաբաղի հարցը քննարկել Պուտինի հետ

By
Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է Ղարաբաղի հարցը քննարկել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր բան անում է:

Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կվերացվեն բոլոր  առևտրային սահմանափակումները: Բացի այդ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը կհեշտացնի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այցի ընթացքում  բացի ռուս -թուրքական հարաբերություններից, Պուտինի հետ կքննարկի նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ՝ այդ թվում Սիրիայի հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

 

«Մտադրություն ունեմ Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը»,-ասել է Էրդողանը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0