Գլխավոր էջ | Թուրքիա | 2010-2017թթ. Թուրքիայում ամենից շատ ներդրում կատարած 20 երկրները

2010-2017թթ. Թուրքիայում ամենից շատ ներդրում կատարած 20 երկրները

By
2010-2017թթ. Թուրքիայում ամենից շատ ներդրում կատարած 20 երկրները

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է վերջին 7 տարում՝ 2010թ. փետրվարից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում ամենից շատ ներդրում կատարած երկրների ցանկը:

Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ Թուրքիայում կատարվել է 140 մլրդ դոլարի ներդրում, որի 91.7 տոկոսը (128.5 մլրդ դոլար) ներդրվել է ընդամենը 20 երկրի կողմից:

Այդ ցանկում 20-րդ հորիզոնականում է Լիբանանը՝ 1 մլրդ 285 մլն դոլար ներդրումներով (2010-2016թթ.): Դա կազմում է ընդհանուր ներդրումների ծավալի 0.9 տոկոսը:  2017թ. հունվար-փետրվարին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 1 մլն դոլար:

19-րդ հորիզոնականում է Կատարը, որը Թուրքիայում կատարել է 1 մլրդ 476 մլն դոլար ներդրում, ինչը կազմում է ներդրումների 1.1 տոկոսը: 2017թ. հունվար -փետրվարին այս երկրից Թուրքիայում կատարված ներդրումները կազմել են 10 մլն դոլար:

1.Հոլանդիա՝ 22 մլրդ 15 մլն դոլար (15.8 տոկոս): 2017թ. հունվար -փետրվար՝ 89 մլն դոլար:

2.ԱՄՆ՝ 11 մլրդ 198 մլն դոլար (8 տոկոս):  2017թ. հունվար -փետրվար ամիսներին կատարված ներդրումների ծավալը՝ 16 մլն դոլար:

3. Ավստրիա՝ 9 մլրդ 759 մլն դոլար (7 տոկոս): 2017թ. առաջին երկու ամիսներին կատարված ներդրումները՝ 55 մլն դոլար:

4. Անգլիա՝ 9 մլրդ 538 մլն դոլար (6.8 տոկոս): 2017թ. հունվար - փետրվարին կատարված ուղղակի ներդրումների ծավալը՝ 10 մլն. Դոլար:

5. Լյուքսեմբուրգ՝ 8 մլրդ 985 մլն դոլար (6.4 տոկոս): 2017թ. երկու ամիսներին՝ 20 մլն դոլար:

6. Գերմանիա՝ 8 մլրդ 851 մլն դոլար (6.4 տոկոս): 2017թ. հունվար -փետրվարին կատարված ներդրումները՝ 51 մլն դոլար:

7. Բելգիա՝ 8 մլրդ 209 մլն  դոլար (5.9 տոկոս) : 2017թ. հունվար -փետրվար՝ 3 մլն դոլար:

8. Իսպանիա՝ 7 մլրդ 636 մլն դոլար (5.5 տոկոս): 2017թ. տարեսկզբին կատարված ներդրումները՝ 19 մլն դոլար:

9. Հունաստան՝ 6 մլրդ 867 մլն դոլար (4.9 տոկոս): 2017թ. հունվար -փետրվարին կատարված ներդրումների ծավալը՝ 6 մլն դոլար:

10.Ֆրանսիա՝ 6 մլրդ 850 մլն դոլար (4.9 տոկոս): 2017թ.՝ 6 մլն դոլար:

11. Ռուսաստան՝ 5 մլրդ 182 մլն դոլար (3.7 տոկոս): 2017թ. հունվար -փետրվարին ներդրումներ չեն կատարվել:

12. Ադրբեջան՝ 4 մլրդ 889 մլն դոլար (3.6 տոկոս): Այս տարվա առաջին երկու ամիսներին ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 129 մլն դոլար:

13. Միացյալ Արաբական Էմիրություններ՝ 4 մլրդ 165 մլն դոլար (3 տոկոս): 2017թ. հունվար -փետրվարին կատարված ներդրումները՝ 4 մլն դոլար:

14. Իտալիա՝ 2 մլրդ 959 մլն դոլար (2.1 տոկոս): 2017թ. առաջին երկու ամիսներին կատարված ներդրումների ծավալը կազմել է 8 մլն.:

15. Շվեյցարիա՝ 2 մլրդ 448 մլն դոլար (1.8 տոկոս): 2017թ. հունվար - փետրվար ամիսներին այս երկիրը Թուրքիայում կատարել է 28 մլն դոլարի ներդրում:

16. Ճապոնիա՝ 2 մլրդ 199 մլն դոլար (1.6 տոկոս): 2017թ. հունվար -փետրվարին կատարված ներդրումների ծավալը՝ 18 մլն դոլար:

17. Սաուդյան Արաբիա՝ 1 մլրդ 949 մլն դոլար (1.4 տոկոս):

18-րդ հորիզոնականում Քուվեյթն է՝ 1 մլրդ 579 մլն դոլար (1.1 տոկոս) արդյունքով:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0