Գլխավոր էջ | Թուրքիա | Խոցված, սակայն դիմադրություն ցույց տված կանայք. «Ակօս»-ն անդրադարձել է «1915-ի կանայք» ֆիլմին

Խոցված, սակայն դիմադրություն ցույց տված կանայք. «Ակօս»-ն անդրադարձել է «1915-ի կանայք» ֆիլմին

By
Խոցված, սակայն դիմադրություն ցույց տված կանայք. «Ակօս»-ն անդրադարձել է «1915-ի կանայք» ֆիլմին

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի խմբագիր Եդվարդ Տանձիկյանը զրուցել է լիբանանահայ ռեժիսոր Պարետ Մարոնյանի հետ, ով վերջերս նկարահանված «1915-ի կանայք» ֆիլմի հեղինակն է:

«Ակօսը» ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ ֆիլմը որքան էլ խոսի ու պատմի 1915-ին կանանց վերապրած մղձավանջների մասին, միևնույն ժամանակ կենտրոնանում է նրանց փրկության և դիմադրության պատմությունների վրա:

«Օսմանցի զինվորները հայ տղամարդկանց սպանելով կամ աշխատանքային ճամբարներ տանելով՝ ապահովեցին հայ ընտանիքների պառակտումը: Այս իրավիճակում կանայք դարձան առավել խոցելի ու հեշտությամբ թիրախի վերածվեցին: Հայ կանայք ստրկացվեցին, ուղարկվեցին հարեմներ որպես հարճ, վաճառվեցին որպես ստրուկ և իրենց կամքին հակառակ ինտեգրվեցին թուրք, քուրդ և արաբ ընտանիքների», - գրում Տանձիկյանը:

Ֆիլմի մեկ այլ ֆենոմենն է բացի հայ կանանցից ամերիկացի, եվրոպացի և սկանդինավյան երկրներից եկած այն կանանց մասին պատմությունը, որոնք զոհեցին իրենց կյանքն այստեղ միսիոներություն անելով և կյանքեր փրկելով:

«Հայ կանայք ստիպված եղան վկան լինելու իրենց ընտանիքի անդամների դաժանագույն սպանություններին: Ծեծվեցին, ստրկացվեցին, ենթարկվեցին սեռական բռնության: Եվ վերջապես՝ այս անասելի դժվարությունները հաղթահարելով փրկվեցին: Իհարկե՝ հայ կանայք Ցեղասպանության ամբողջ ընթացքում զոհ էին, սակայն ինչպես գիտեք՝ Ցեղասպանությունից հետո դարձան հայկական սփյուռքի հիմնասյուներից մեկն ու օգնեցին հայությանը ոտքի կանգնել»,- պատմել է ռեժիսորը «Ակօսի» հետ զրույցում:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0