Գլխավոր էջ | Թուրքիա | Պետք է օրենսդրություն, որը կառնչվի մեր իրականությանը և կհամապատասխանի մեր ավանդույթներին. Ս. Դողանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին

Պետք է օրենսդրություն, որը կառնչվի մեր իրականությանը և կհամապատասխանի մեր ավանդույթներին. Ս. Դողանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին

By
Պետք է օրենսդրություն, որը կառնչվի մեր իրականությանը և կհամապատասխանի մեր ավանդույթներին. Ս. Դողանը՝ Պոլսո պատրիարքական ընտրությունների մասին

Թուրքիայում քաղաքական իրավիճակը նույնն է և նույն իրավիճակն է նաև մեր համայնքում. Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հիմա Պոլսո Հայոց պատրիարքարանում տիրող վիճակին և պատրիարքական ընտրությունների շուրջ ստեղծված անորոշությանն, այսպես ասաց Թուրքիայի Մեջլիսի «Ժողովրդահանրապետական կուսակցության» հայազգի պատգամավոր Սելինա Դողանը:

«Մենք դեռ արտակարգ ռեժիմի մեջ ենք, սակայն համապատասխան մարդիկ պատրիարքական ընտրությունների անցկացման խնդրի մասին բարձրաձայնում են ժամանակ առ ժամանակ»,- նշեց նա:

Սելինա Դողանի խոսքով` ինքը մնում է նույն կարծիքին՝ այնուամենայնիվ պատրիարքական ընտրությունների գործընթացն առաջ տանելու համար անունները նշանակություն չունեն: «Մենք նախ ստիպված ենք պատրաստել օրենսդրությունը, որը կառնչվի մեր այսօրվա սոցիոլոգիական իրականությանը, բայց, միաժամանակ, կհամապատասխանի մեր ավանդույթներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Թուրքիայի հայազգի պատգամավորը նշել էր, որ հավանական է, որ երկար տարիներ Պոլսո պատրիարքի փոխանորդ նշանակված և համայնքի դժգոհությունն առաջացրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր թեկնածությունն ընտրություններում առաջադրի, սակայն, իր կարծիքով, նա ընտրվելու հնարավորություն չունի:

Հիշեցնենք նաև, որ Պոլսո պատրիարքական ընտրությունների անցկացման գործընթացը  մտել է փակուղի: Ընտրությունների անցկացման մասին նախաձեռնած մարմնի կողմից Ստամբուլի նահանգապետարան ուղարկված նամակին այդպես էլ պատասխան չի տրվել: Ըստ Ստամբուլում հրապարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի՝ խոսակցություններ կան, որ նամակը Ստամբուլի նահանգապետարանն այդպես էլ չի ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, որն էլ պետք է արտոներ ընտրությունների անցկացումը: Համայնքում որոշ շրջանակներ նշում են, որ այս իրավիճակում, գուցե,Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը հեռանա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0