Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի 32 ենթադրյալ կողմնակիցների

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի 32 ենթադրյալ կողմնակիցների

By
Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի 32 ենթադրյալ կողմնակիցների

Թուրքիայի ոստիկանությունը կիրակի Ստամբուլում 32 մարդու է ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով:

DW.com-ի հաղորդմամբ՝ բոլոր ձերբակալված անձինք այլ երկրների քաղաքացիներ են, որոնց ազգությունը չի հաղորդվում:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի 6 շրջանում իրականացված ոստիկանական արշավների ընթացքում:

Խուզարկության ժամանակ փաստաթղթեր են առգրավվել, այդ թվում՝ թվային կրիչներով:

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի իրավապահ մարմիններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները երկրի ներսում ԻՊ-ի կողմնակիցների դեմ պայքարի շրջանակներում: Նոյեմբերի 10-ին ևս մի շարք քաղաքներում 109 մարդ էր ձերբակալվել, որոնցից 82-ն՝ այլազգի:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0