Գլխավոր էջ | Թուրքիա | The Wall Street Journal-ը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ իր թղթակցին ազատազրկման դատապարտելու համար

The Wall Street Journal-ը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ իր թղթակցին ազատազրկման դատապարտելու համար

By
The Wall Street Journal-ը քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ իր թղթակցին ազատազրկման դատապարտելու համար

Ամերիկյան հայտնի The Wall Street Journal պարբերականն արձագանքել է Թուրքիայում իր թղթակից Այլա Ալբայրաքի 2 տարի, 1 ամիս ժամկետով ազատազրկման փաստին և քննադատել Թուրքիայի իշխանություններին:

Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, հայտնի ամերիկյան պարբերականը նշել է, որ թուրքական արդարադատության ներկայացուցիչները նման քայլերով աջակցում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկիրը բռնապետության վերածելու հարցում:

«Նախագահ Էրդողանը միանշանակ իրավացի է, երբ բողոքում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ, որը բազմաթիվ անմեղ քաղաքացիների մահվան պատճառ է դարձել: Սակայն երբ արդարադատության համակարգի պաշտոնյաներն ազատազրկում են անմեղ լրագրողներին, նրանք օգնում են Էրդողանին երկիրը բռնապետության վերածելու հարցում», - գրել է The Wall Street Journal-ը:

Նշենք, որ թուրքական դատարանն ամերիկյան պարբերականի թղթակցին մեղադրում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԱԿ խմբավորման օգտին քարոզչություն անելու համար: Ալբայրաքը դեռևս 2015թ.-ի օգոստոսին անդրադարձել էր Թուրքիայի հարավ-արևելքում քրդաբնակ շրջաններում ահագնացած զինված բախումներին և հարցազրույցներ անցկացրել քուրդ զինյալներից ոմանց հետ:

Պարբերականը նաև շեշտել է, որ իրենց թղթակիցը կատարել է անաչառ աշխատանք՝ թուրք-քրդական բախումների մասին իր հոդվածում տեղադրելով ոչ միայն քուրդ զինյալների, այլև թուրք պաշտոնյաների կարծիքներ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0