Գլխավոր էջ | Թուրքիա | Կոնֆլիկտը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև խորանում է

Կոնֆլիկտը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև խորանում է

By
Կոնֆլիկտը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև խորանում է

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հանկարծակի ծագած դիվանագիտական կոնֆլիկտը խորանում է։ Թուրքական դատախազությունը երեկ հարցաքննել էր Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ևս մեկ աշխատակցի։ Իսկ Էրդողանը հրաժարվել էր, ինչպես ավանդաբար ընդունված է, ընդունել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը լքող Ջոն Բասին։ «Նա իր հրաժեշտի հանդիպումներն է անցկացնում, սակայն ես հանձնարարել եմ չընդունել նրան։ Մենք նրան այլևս չենք ճանաչում որպես ԱՄՆ ներկայացուցիչ։ Նա դեռ պետք է պատասխան տա, թե ինչպես են Գյուլենի շրջապատի մարդիկ աշխատանքի անցել Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Հուսով ենք, որ դա երկար չի տևի, սակայն դեռևս մենք չենք կարող կանխագուշակել, թե որքան ժամանակ կպահանջվի այդ հարցի լուծման համար։ (Վիզաների տրամադրման դադարի) տևականությունը կդիտարկվի դիվանագետների ձերբակալության պատճառների և մեր օբյեկտների ու անձնակազմի պաշտպանության Թուրքիայի իշխանությունների հանձնառության շուրջ քննարկումների շրջանակում»,-իր հերթին ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը։

Պետդեպը մեղադրում է թուրքական իշխանություններին նրանում, որ նրանք անտեսել են միջազգային իրավունքի պահանջները՝ ձերբակալելով Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին՝ մեղադրելով նրան լրտեսության, սահմանադրական կարգի խախտման, ինչպես նաև պետական հեղաշրջման փորձի մեջ։ Եվս մեկ աշխատակցի ձերբակալման հրաման է տրվել։

Թուրք քաղաքագետ Հաքան Աքսայը կարծում է, որ Էրդողանն իսկապես փաստարկներ ունի՝ ԱՄՆ-ի դեմ առաջադրելու ոչ հետևողական քաղաքականության հավակնություններ։

 

«Զինելով Սիրիայում քրդական կազմավորումներին, որոնք կապեր ունեն PKK-ի հետ, ԱՄՆ-ի իշխանությունները փաստացի աջակցում են Թուրքիայի թշնամիներին։ Այդպիսով՝ Վաշինգտոնը կրկին անցկացնում է երկակի ստանդարտների քաղաքականություն, և նյարդայնություն առաջացնում Անկարայում»,-ասել է փորձագետը haqqin.az-ի հետ զրույցում։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0