Գլխավոր էջ | Թուրքիա | Հայոց ցեղասպանության մասին «Քարավան 1915» թուրքական ֆիլմը Թուրքիայում հանվել է կինովարձույթից

Հայոց ցեղասպանության մասին «Քարավան 1915» թուրքական ֆիլմը Թուրքիայում հանվել է կինովարձույթից

By
Հայոց ցեղասպանության մասին «Քարավան 1915» թուրքական ֆիլմը Թուրքիայում հանվել է կինովարձույթից

Թուրքիայում ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի կողմից նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Ռեժիսոր և սցենարիստը նշել է, որ ֆիլմի ներկայացման հարցում թիմը հանդիպում է լուրջ գրաքննադատության, բացի այդ ՝ Գյունեշն ու իր թիմը տարբեր խնդիրների են բախվել «Քարավան 1915»-ի ստեղծման ամբողջ ընթացքում:

Գյունեշը նշել է, որ ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնության ձեռք էր բերվել թուրքական ընդամենը 54 կինոթատրոնի հետ, հետո դժվարությամբ կարողացել էին այդ թիվը հասցնել 84-ի: Սակայն ի սկզբանե ֆիլմը պետք է ցուցադրվեր նվազագույն հաշվով շուրջ  300 կինոթատրոնում:

Ըստ ռեժիսորի՝ խնդիրը թուրքական հասարակության մեջ Հայկական հարցի շուրջ բացարձակ անտեղյակությունն է:

Միևնույն ժամանակ թուրքական gazeteduvar.com.tr կայքում նախօրեին հրատարակվել էր մի հոդված, որում հեղինակ Ազիզ Յաղանը նշում է, որ ֆիլմն արտացոլում է այն ամենն, ինչ թուրքերն այսքան տարի ցանկանում էին համոզել աշխարհի Հայոց ցեղասպանության մասին:

Ֆիլմում ցուցադրված են լավ հագնված, ապահովության մեջ դեպի Հալեպ քայլող հայեր, որոնք օսմանցի պաշտոնյաների հսկողության տակ են և ապահովված չեն ուտելիքով ու ջրով:

«Ֆիլմը պնդում է, որ այն ամենն, ինչ տեղի ունեցած ճանապարհին հայերի հետ՝ այդ տեղահանման որոշումը միամտաբար ստորագրածների մեղքը չէր», - գրում է Յաղանը:

Ֆիլմից նաև կարելի է եզրակացնել, որ պետությունն ի վիճակի չէր պաշտպանել հայերին ճանապարհին տեղի ունեցած ավազակային հարձակումներից, թեև դա անելու մեծ ցանկություն ուներ: Ըստ նրա՝ խոչըդոնոտողը պատերազմական պայմաններն էին, որոնց պատճառով նման ավազակների հարձակման թիրախի տակ էին բոլորը՝ նույնիսկ պետական կառույցները: Ֆիլմում նաև ցուցադրված են տեղահանման ժամանակ կորած հայ կանանց կերպարներ, որոնք, սակայն, ոչ թե առևանգվել են, այլ իրենց հոժար կամքով փախել մուսուլման տղամարդկանց մոտ:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0