Գլխավոր էջ | Թուրքիա | Թուրքիայի համար եկել է «ամերիկյան աղցանը» ռուսականի փոխարինելու ժամանակը. թուրք սյունակագիրը` թուրք-ամերիկյան լարվածության մասին

Թուրքիայի համար եկել է «ամերիկյան աղցանը» ռուսականի փոխարինելու ժամանակը. թուրք սյունակագիրը` թուրք-ամերիկյան լարվածության մասին

By
Թուրքիայի համար եկել է «ամերիկյան աղցանը» ռուսականի փոխարինելու ժամանակը. թուրք սյունակագիրը` թուրք-ամերիկյան լարվածության մասին

Թուրք լրագրող Ահմեդ Հաքանը թուրքական t24.com.tr կայքի իր սյունակում անդրադարձել է թուրք - ամերիկյան նոր՝ վիզային ճգնաժամին:

Հաքանը հեգնել է Թուրքիայի իշխանություններին՝ ասելով, որ ժամանակին թուրք խոհարարները, հյուրանոցներում մատուցելով ռուսական աղցան՝ այն մենյուում վերանվանում էին որպես «Ամերիկյան», սակայն այժմ եկել է ժամանակը ամերիկյան «աղցանը» ռուսականի վերածելու: Այդպիսով Հաքանը փորձել է ակնարկել, որ թուրքական կողմը պետք է մտածի, թե ինչպես է բարելավելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ինչպես դա ստիպված եղավ անել Ռուսաստանի դեպքում:

«Դեռ 10 օր առաջ ԱՄՆ-ից ինքնաթիռներ էինք գնել...11 միլիարդ դոլարի... Հիմա որ վիզա չկա, ի՞նչ են անելու, փոստո՞վ են ուղարկելու», - գրել է Հաքանը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը իսկապես զավեշտալի է:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։

Անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով։

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0